Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի ճանապարհներին աշխատում է 12 միավոր տեխնիկա. առավոտյան ձյան շերտի հաստությունը հասել է 3-5 սմ-ի

Դեկտեմբեր 13,2022 14:51

Դեկտեմբերի 13-ին ժամը 9․15-ի դրությամբ մարզի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհներին տեղացած ձյան շերտի հաստությունը հասնում է 3-5 սմ, որոշ հատվածներում առկա է մերկասառույց։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհները բաց են: Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների աղ ու ավազով մշակման աշխատանքներ։

Մարզի ճանապարհներին աշխատում է 12 միավոր տեխնիկա։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Շիրակի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031