Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբն արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցանակին

Դեկտեմբեր 13,2022 16:26

Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը և տնօրեն Ալգիմանտաս Տրեյկաուսկասը արժանացել են «Ոսկե սկավառակ» մրցանակին՝ արտիստական բարձր մակարդակի և 2022 թվականին ցուցաբերած ակտիվ երաժշտական գործունեության համար։

«Ոսկե սկավառակը» Լիտվայի Երաժիշտների միության կողմից սահմանված գլխավոր մրցանակն է, որն ավելի քան  20 տարի է տրվում է տարվա լավագույն երաժիշտներին չորս տարբեր անվանակարգերում։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր։

Մաեստրո Կ․ Օրբելյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը զարգացման նոր շունչ ստացավ՝ տեղի ունեցան մի շարք արտասահմանյան նախադեպը չունեցող հյուրախաղեր, տասնյակ մեծածավալ համերգային նախագծեր ու օպերային փառատոներ իրականացվեցին, մեկը մյուսին հաջորդեցին նոր օպերաների և բալետային ներկայացումների պրեմիերաները։ Այսօր էլ մաեստրո Օրբելյանն ակտիվորեն համագործակցում է հայազգի արտիստների հետ՝ աջակցելով նրանց մասնագիտական գործունեությանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031