Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արցախի երեխաները դեկտեմբերի 16-ին համերգային ծրագրով ելույթ կունենան Սիզընս այգում

Դեկտեմբեր 15,2022 22:45

Արցախի երեխաները դեկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին, համերգային ծրագրով ելույթ կունենան Սիզընս այգում (Մաշտոց 15/5):

Արցախցի տաղանդավոր երեխաներն այսկերպ միանում են կյանքի, իրենց սեփական հողում ապրելու իրավունքի և ՏՈՒՆ վերադառնալու համար մղվող  պայքարին։

Երեխաներն «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ դեկտեմբերի 11-ին Երևան էին եկել՝ մասնակցելու Մանկական Եվրատեսիլին։ Ադրբեջանի կողմից անօրինական ձևով Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու պատճառով երեխաներն արդեն հինգերորդ օրն է չեն կարողանում վերադառնալ տուն, իրենց ընտանիքներ։

Բոլորս միանա՛նք երեխաներին, լինե՛նք նրանց կողքին և աջակցենք մեր ներկայությամբ. նրանք ունեն մեր ջերմության և հոգատարության կարիքը։ Կարևոր է յուրաքանչյուրիս ներկայությունը։

Արցախը չի լռելու, Արցախն ապրելու է, որովհետև Արցախի ապագան պատրաստ է պայքարել իր ազատության և անկախության համար, ինչպես և արել է միշտ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031