Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկայական գումարներ են հատկացնում ամանորյա զարդարանքների, տոնածառի տեղադրման համար, կամ էլ բարձր պաշտոնյայի աշխատավարձն են կրկնակի ավելացնում․ «Փաստ»

Դեկտեմբեր 20,2022 09:00

Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում մի քանի հազար ռուսաստանցի է ժամանել Հայաստան՝ իրենց հետ բերելով որոշակի ֆինանսներ ու կապիտալ, ու եթե որոշակի տնտեսական ակտիվություն է նկատվում, փորձ է արվում տպավորություն ձևավորել, թե տնտեսությունը զարգանում է։ Իհարկե, կարելի էր այդ տնտեսական ակտիվության արդյունքում կոնկրետ արտադրական հիմքեր ստեղծել առաջիկա տնտեսական առաջընթացի համար՝ մանավանդ օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհում մատակարարման շղթաների, առևտրի ու կապիտալի հոսքերի վեկտորների փոփոխություն է տեղի ունենում։ Բայց այս իշխանությունները այս ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում, այլ շռայլությամբ են տարված։

Հսկայական գումարներ են հատկացնում ամանորյա զարդարանքների, տոնածառի տեղադրման համար, կամ էլ բարձր պաշտոնյայի աշխատավարձն են կրկնակի ավելացնում։ Իսկ երբ սահմաններին նորից լարվածություն սկսվի, ապա Հայաստան եկած ռուսաստանցիները կհեռանան, ու մեր տնտեսությունը ամենաբարդ պահին կհայտնվի նորից ցնցումների մեջ։ Ավելին, իշխանություններն իրենց քաղաքական շահերի համար այնպիսի նախագծեր են առաջ քաշում, որ մեր ֆինանսական հնարավորություններն ավելի փոքրանան, ու կապիտալն ուղղակի արտահոսի Հայաստանից այն դեպքում, երբ մեզ օդի ու ջրի պես լրացուցիչ հնարավորություններ են պետք։

Օրինակ՝ կառավարությունը նախատեսում է իրականություն դարձնել համընդհանուր հայտարարագրումը, որպեսզի ում պետք լինի, կարողանան ճնշել, գործ հարուցել և այլն։ Բայց դա բերելու է նրան, որ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ գործարարներ, դուրս են հանելու իրենց գումարները Հայաստանից։ Փոխանակ քննարկեն, թե ինչպես կարող են արտոնյալ հարկային, օրենսդրական պայմաններ ստեղծել, որպեսզի լրացուցիչ ներդրումներ ներգրավեն ու Հայաստանը գրավիչ դարձնեն, իրենք հակառակն են իրագործում։ Դե, եթե նման հասարակ ձեռնարկումներ չեն կարողանում իրականացնել, ապա ինչպե՞ս ենք ակնկալում, թե իշխանությունները կարող են տնտեսությանը զարկ տալ, գլուխ բերել բանակի բարեփոխումն ու անվտանգ ապագա կառուցել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031