Լրահոս
Օրվա լրահոսը

Առգրավվել է 870 կգ սիգ

Դեկտեմբեր 26,2022 12:38
sig

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցները համատեղ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։

Այս պահի դրությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 2470 հատ, 870 կգ «սիգ» տեսակի ձուկ։

Համատեղ միջոցառումների ընթացքում լճից դուրս են բերվում լողամիջոցներ, որսագործիքներ, տարածքից հեռացվում են ժամանակավոր կացարանները։

Զուգահեռ իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031