Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ եմ հանդիպում ձեռքին՝ խաչով ապարանջան կրող համայնքապետի»․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Առուշ Առուշանյանին (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 09,2023 23:50

Անցած տարվա նոյեմբերին Սյունիք այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ Եվրախորհրդարանի բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը զարմացավ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի աշխատասենյակում վանքերի նկարներ տեսնելով։

Պետեր Վան Դալենի խոսքով՝ ինքը Նիդերլանդների կառավարության մաս կազմող «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ է։  «Դուք, ի դեմս մեզ` ունենք ընկերներ, որոնք եկել են իրենց համերաշխությունը հայտնելու ձեզ։ Շատ բան իմացանք Հայաստանի պատմությունից, նաեւ այն՝ որ Հայաստանը քրիստոնյա առաջին երկիրն է»,-նշեց պատգամավորը՝ դիմելով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստան են եկել ոչ միայն համերաշխություն հայտնելու, այլ նաեւ որպես քրիստոնյաներ:

«Շատ ուրախ եմ հանդիպել մի համայնքապետի, որի աշխատասենյակում ոչ միայն վանքերի ու տաճարների գեղեցիկ նկարներ կան, նաեւ այն, որ նա ձեռքին կրում է խաչով ապարանջան։ Խոստովանում եմ՝ առաջին անգամ եմ հանդիպում նման համայնքապետի, որը ուժեղ հավատ ունի»,-ասաց Պետեր Վան Դալենը։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ հենց Պետեր Վան Դալենի ներկայացրած կուսակցության անունը խոսում է թե՛ ընկալումների, եւ թե՛ աշխարհայացքի մասին։

Հիշեցնենք, անցած տարեվերջին Եվրախորհրդարանի պատգամավորները Հայաստան էին եկել՝ ծանոթանալու 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031