Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի ոլորանները և Կաղարծի-Ննգի ճանապարհահատվածը դժվարանցանելի են

Հունվար 12,2023 10:40

Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։

Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի ոլորանները և Կաղարծի-Ննգի ճանապարհահատվածը դժվարանցանելի է։

Կատարվում է մաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։

Հանրապետության բոլոր շրջաններում ձյան տեսքով թույլ տեղումներն օրվա ընթացքում կշարունակվեն։ Հունվարի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

ՆԳ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031