Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կեցությունն ու սնունդն ապահովելու համար կառավարությունը փոխհատուցում կտրամադրի

Հունվար 12,2023 13:16
karavarutyun

Կառավարությունը փոխհատուցում կհատկացնի Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունն ու սնունդն ապահովելու համար։  Որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության նիստի այսօրվա օրակարգում որպես չզեկուցվող։

Ըստ նախագծի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ՝ Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով կեցություն չունենալու խնդրով, եւ վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում, այդ թվում նաև՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի հյուրանոցներում։

ՀՀ-ում գործող Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբի եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ներկայացրած տեղեկատվության համաձայն, ինչպես նշված է նախագծում,  դեկտեմբերի 12-ից Երեւանի եւ Գորիսի 17 հյուրանոցներում հյուրընկալվել է 506 քաղաքացի։  Երեւանի 3 հյուրանոցում՝ 100, իսկ Գորիսի 14 հյուրանոցում՝ 406 քաղաքացի։

Նույն աղբյուրի համաձայն՝ հյուրանոցների մատուցած ծառայությունների արժեքը 142 միլիոն դրամ,  Սյունիքի մարզպետարանի կողմից վճարվել է 27 միլիոն  դրամ, որից 9, 3 միլիոնը՝ պետական բյուջեից, 17, 7 միլիոնը՝ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի միջոցներից:

Նախագծում նշված է, որ հյուրանոցներին վճարման ենթակա գումարը կազմում է 114, 8 միլիոն դրամ։

Նախագծով նախատեսվում է Երեւանի քաղաքապետարանին հատկացնել 186 միլիոն դրամ սուբվենցիա, իսկ Սյունիքի մարզպետարանին՝ 96 միլիոն դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031