Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը

Հունվար 17,2023 22:33

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ) հրատարակել է Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը»  գիրքը՝ անգլերեն լեզվով: Այն լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ:

Գիրքը բաղկացած է երկու բաժիններից: Առաջին բաժնում ներկայացվում են 1991 թվից մինչ օրս Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը փաստող նյութերը:

Երկրորդ բաժնում ներկայացված են Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած պատմամշակութային հուշարձաններն ըստ շրջանների (Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի):

 

Գրքի թվային տարբերակը հասանելի է ՀՃՈՒ հիմնադրամի կայքէջում՝ raa-am.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031