Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկվել է նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ Փարաքարում

Հունվար 24,2023 17:14

Նարեկ Մկրտչյանն ու Մարտին Էռնեկյանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, զբաղվածության ապահովմանը, ընտանիքների հզորացմանն առնչվող մի շարք հարցեր, դիտարկվել է նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանին կից Փարաքար խոշորացված համայնքում։ Ձեռք բերված պայմանավորվածություններին ընթացք տալու համար քննարկվել է նաև համատեղ հուշագրի կնքման ձևաչափը։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է այս պահին նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ շեշտելով, որ ցանկացած սոցիալական ուղղվածության ծրագրի հիմքում նախարարությունը կարևորում է կրթական բաղադրիչի առկայությունը։ Այս համատեքստում շեշտվել է երիտասարդներին արտերկրում կրթություն ստանալու և ձեռքբերած գիտելիքն ու փորձը երկրին ծառայեցնելու հնարավորության ընձեռնման կարևորությունը։ Մարտին Էռնեկյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և նշել, որ Էռնեկյան ընտանիքը եղել է և շարունակում է լինել հայ ժողովրդի կողքին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և նշել նաև, որ Մարսելո Վերդեի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների հնարավորություն է ընձեռվել աշխատանքի անցնել «Զվարթնոց» օդանավակայանում։

Հանդիպման ավարտին նախարարը հյուրերին նվիրել է «Խարբերդի մասնագիտացված մանկատան» երեխաների կողմից պատրաստված փայտե ինքնաթիռներ։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031