Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը պարտություն է կրել

Հունվար 29,2023 22:20 Share

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտվել է շախմատի Tata Steel Chess ավանդական գերմրցաշարը։

Լեւոն Արոնյանը, որը տեղափոխվել է ԱՄՆ եւ հանդես  է գալիս այդ երկրի դրոշի ներքո, եզրափակիչ՝ 13-րդ տուրում կրել է այս մրցաշարում առաջին ու միակ պարտությունը՝ սպիտակ խաղաքարերով զիջելով իրանցի Պարհամ Մոգդուսլուին։

Արոնյանը  6,5 միավորով բավարարվել է  7-րդ հորիզոնականով։ Մինչ այդ, Արոնյանը տարել էր մեկ հաղթանակ եւ 11 պարտիա ավարտել ոչ-ոքի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել