Լրահոս
Օրվա լրահոսը

Գուգարքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել 

Հունվար 31,2023 13:23

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է: Հերթական արդյունքն օրերս գրանցել են Գուգարքի ոստիկանները: Բաժնի քրեական հետախույզները Եղեգնուտ գյուղում ստուգել են 3 խմ փայտանյութով բարձված մի բեռնատար։ Վարորդը հայտնել է, որ Եղեգնուտի հարակից անտառից ապօրինի հատել է 2 կանգուն ծառ։ Նա փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել:

Ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց օպերատիվ ճանապարհով։ Գուգարքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված տեղեկությունները, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում ու ավտոտնակում հայտնաբերեցին մոտ 10 խմ փայտանյութ. Եղեգնուտի հարակից անտառից գյուղի բնակիչներից մեկը ապօրինի հատել էր 30 կանգուն ծառ։

Հունվարի 26-ին Գուգարքի քրեական հետախույզները դարձյալ Եղեգնուտում ստուգել են մի բեռնատար, որի թափքում 5,5 խմ փայտանյութ կար։ Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ձերբակալվել է։

Երեք դեպքով էլ հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031