Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրական օգնությունն  առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս

Փետրվար 15,2023 21:40

Մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար, որը հավաքագրվում է Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ  հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի  ներկայացուցիչների (4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) և նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Մարդասիրական օգնությունն  առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728