Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպանին

Փետրվար 21,2023 22:30

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Չան Հո-Ջինին։

Նորին Սրբությունը, գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդումն ու զարգացումը, նորանշանակ դեսպանին մաղթեց արդյունավոր առաքելություն։

Հանդիպմանը Հայոց Հայրապետը դեսպանին ծանոթացրեց նաև Հայ Եկեղեցու պատմությանը և վերջինիս ունեցած առանձնահատուկ դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում։

Դեսպան Չան Հո-Ջինն ընդգծեց, որ իր  համար մեծ պատիվ է դիվանագիտական առաքելություն իրականացնել հարուստ մշակույթ,պատմություն և ավանդույթներ ունեցող Հայաստանում:

Դեսպանը հաստատեց, որ  երկու երկրների միջև առկա են ջերմ հարաբերություններ, որոնց արդյունքում ձևավորվել է փոխգործակցություն մի շարք ոլորտներում և միջազգային հարթակներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին, հետպատերազմյա մարտահրավերներին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728