Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազների աշխատավարձերը 92 տոկոսով կավելանան

Փետրվար 27,2023 14:24

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր իշխող ՔՊ-ական պատգամավորները դրական եզրակացություն տվեցին կառավարության առաջարկած՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Ընդդիմադիրներն այս հարցի քննարկմանը չէին մասնակցում:

Այս փոփոխությամբ՝ «դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով»: Նախագծի արդյունքում, դատախազների աշխատավարձերը կբարձրանան՝ ըստ դրույքաչափերի:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728