Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյանին դատարանը պարտավորեցրել է ապացուցել, որ Վանեցյանի հասցեին իր ասածները իրականություն են` զրպարտություն չեն. «Հրապարակ»

Մարտ 03,2023 11:42 Share

Արթուր Վանեցյանն ընդդեմ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի քաղաքացիական հայցի քննության գործով դատարան ապացուցման բեռի բաշխում է կատարել։ Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ում իրական անունը Գուրգեն է, Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի հուլիսի 20-ին Արթուր Վանեցյանի մասին հետեւյալ միտքն էր արտահայտել․ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին, բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր»։

Արթուր Վանեցյանն այս հարցազրույցից հետո ընդդեմ Գագիկ Մելքոնյանի հայց էր ներկայացրել դատարան՝ դատարանից պահանջելով, որ Մելքոնյանին պարտավորեցնի՝ հրապարակային հերքել իր կողմից հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցել պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասը։

Դատարանը Գագիկ Մելքոնյանին պարտավորեցրել է ապացուցել, որ իր կողմից ներկայացված փաստացի տվյալներն իրականություն են` զրպարտություն չեն։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031