Լրահոս
Օրվա լրահոսը

50 էջանոց առարկություններ ունենք. Սուրիկ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ

Մարտ 03,2023 15:59 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր «ՀՀ դատախազությունն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների» գործով նիստն է։ Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հետ փոխկապակցված անձանց՝ որդիներ Տիգրան Խաչատրյանի ու Տրդատ Խաչատրյանի, Լորետա Բարսեղյանի, Վարդան Բարսեղյանի, Մանվել Մալինցյանի, Էրիկ Համբարձումյանի, Լուսինե Բարսեղյանի եւ Նորայր Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս հայցով դատարանին պահանջ է ներկայացվել հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․

-5 անշարժ գույք՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ (անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ),

-Մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,

-614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

-2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:

-Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

-օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

Հայցադիմումը շուրջ մոտ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջով է։

Նախորդ նիստում հայցադիմումն արդեն իսկ հրապարակվել էր, եւ այսօր Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ 50 էջանոց առարկություններ ունեն։ Մինչեւ դրանց հրապարակումը դատարանը լսեց դատախազության միջնորդությունը` հայցի առարկայի եւ հիմքի փոփոխության մասին։ Դրանք, ինչպես դատախազ Գեւորգ Քոչարյանը նշեց, տեխնիկական վրիպակներ են եւ հայցի առարկան չեն փոխում։

Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ հիմքի` վրիպակների դեմ չի առարկում, բայց հայցի առարկայի փոփոխությունները դատարանում քննության առարկա չպետք է դառնան, որովհետեւ հայցվորը կարող է գույքի բռնագանձման պահանջ ներկայացնել, բայց ոչ որոշել, թե որ գույքն է բռնագանձվելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031