Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Բադալյան» ակումբի սանը նվաճել է WIBF աշխարհի գոտի, իսկ երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Մարտ 05,2023 18:54

Վանաձորցի բռնցքամարտիկ Անի Արոյանը Բանգկոկում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում բացահայտ առավելությամբ հաղթել է թայլանդուհու Կաեւվկրաչանգին եւ նվաճել է 52,2 կգ քաշային կարգում WIBF աշխարհի չեմպիոնական գոտին։ Անին երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո ռեֆերին կանգնեցրել է մենամարտը։

Անի Արոյանը Վազգեն Բադալյան մարզական ակումբի սան է։ Նրա մարզիչը Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանն է, որը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Անիին նկատել էին Ուզբեկստանի իր գործընկերները, որոնց ղեկավարությամբ էլ մեր աղջնակը մարզվում է Դուբայում։

Պարոն Բադալյանի հետ զրուցեցինք նաեւ երիտասարդական հավաքականից, որը նախապատրաստվում է եկող ամիս Երեւանում մեկնարկող այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունը։ «Մի քանի օրից հավաքականի հինգ կամ վեց բռնցքամարտիկների հետ կմեկնենք Չերնոգորիա, որտեղ կայանալու է բավականին ուժեղ միջազգային մրցաշար։ Դա կարեւոր փորձամրցում է  լինելու տղաների համար։ Վերադառնալուց հետո ամսվա վերջին ընկերական հանդիպում կկազմակերպենք Վրաստանի երիտասարդական հավաքականի հետ, այնուհետեւ կունենանք ուսումնամարզական եւս երկու հավաք՝ Ծաղկաձորում եւ Օլիմպավանում եւ կհայտարարենք Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի կազմը»,-ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031