Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ.  «Արցախպրես»

Մարտ 28,2023 23:35

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար  շրջափակման  պատճառով կտրվել է  Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որը  հումանիտար խնդիրներ է առաջացրել  գյուղում:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավիդյանը տեղեկացրել է, որ  գյուղի բնակիչներից նրանք, ովքեր աշխատում են Ստեփանակերտում  ներկայում   անգործ են մնացել։

«Գյուղից ունենք նաև ուսանողուհի, ով այս պահին Ստեփանակերտում է և զրկված է ծնողներին  այցելելու հնարավորությունից, միայն հեռախոսով են կարողանում կապ պահպանել միմյանց հետ։ Ներկայում Ստեփանակերտի հետ գործում է  միայն  բջջային հեռախոսակապի միջոցը»,-նշում է համայնքի ղեկավարը:

Նրա խոսքով՝ մեծշենցիներն այս օրերին զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով՝ չնայած ադրբեջանական դիրքերը բավականին մոտ են ինչպես գյուղին, այնպես էլ գյուղատնտեսական հողատարածքներին:

«Ինքս զբաղվում եմ մեղվաբուծությամբ։ Մեղվափեթակներս գտնվում են թշնամու դիրքից 500 մետր հեռավորության վրա»,-նշում է համայնքապետը և հավելում, որ ճիշտ է, հակառակորդի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու դեպքեր չեն գրանցվել, բայց բնակիչների մոտ մտահոգություն, այնուամենայնիվ, առկա է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031