Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքդ դի´ր սրտիդ, ես այնտեղ եմ» գիրքը՝ հերոսների հիշատակին

Ապրիլ 04,2023 12:48

Օրերս Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ նույն համալսարանի ուսանողուհի Ռուզաննա Մարգարյանի « Ձեռքդ դի´ր սրտիդ, ես այնտեղ եմ» գրքի շնորհանդեսը:

Գիրքը նվիրված էր 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսների հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին զոհվածների հարազատները, պատերազմի մասնակիցները, ուսանողադասախոսական անձնակազմը և գրքի հեղինակի ընկերները:

Շնորհանդեսի բացումը կատարվեց պատերազմին նվիրված երգով, իսկ հետո հեղինակը սեղմ ներկայացրեց գրքի բովանդակությունը, խոսեց այն գրելու ընթացքում ունեցած դժվարությունների, գիրքը գրելու ցանկության, մտահղացման մասին:

 

Նշեց,որ գրքում ընդգրկել է պատմություններ զոհվածների մասին,որոնք նա լսել է զինվորների ծնողների, հարազատների հետ զրույցներից:

Ռուզաննան իր խոսքում ընդգծեց. «Հայի ճակատին հավերժ փորագրված է պայքարը: Պայքարել ամեն ինչի դեմ`ցավի, տառապանքի, նույնիսկ ինքներս մեր դեմ: Պայքարել և երբեք չհանձնվել,այս է մեր խորագիրը»:

Կարճ ելույթներով հանդես եկան նաեւ պատերազմի մասնակիցները:

Շնորհանդեսի ավարտին Ռուզաննան գրքերից մի քանիսը նվիրեց զոհվածների հարազատներին և պատերազմի մասնակիցներին:

 

Նատալի ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930