Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկման է ներկայացվել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը

Ապրիլ 04,2023 16:51 Share

Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման, հաշմանդամության հիմքով խտրականության բացառման, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը։

Համալիր ծրագրում ամրագրված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հնարավորությունների ընձեռնմանն ուղղված առաջիկա տարիների պետական քաղաքականությունը, ՀՀ պետական ու համայնքային բյուջեների շրջանակում իրականացվող միջոցառումները, սահմանված են դրանց կատարման պատասխանատուները և թիրախները:

Հիմնվելով Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ․ համալիր ծրագրի հիմնական ուղղությունների վրա և հաշվի առնելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները՝ սահմանվել է 7 առաջնահերթություն՝

  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, ինչպես նաև խտրականության բացառում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում՝ կրթության բոլոր մակարդակներում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում,
  • ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում,
  • մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին,
  • հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում և անկախ կյանքի ապահովում,
  • արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ:

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Համալիր ծրագրի նախագծի մշակմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, այդ թվում՝ աջակցելով մշակման և հանրային քննարկման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հետ խորհրդակցությունների անցկացման հարցում։ Համալիր ծրագրի նախագծի մշակման փուլում մասնակցություն է ունեցել ոլորտային յոթ հասարակական կազմակերպություն և հաշմանդամություն ունեցող ավելի քան 70 անձ։

  ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930