Լրահոս
Սպիտակ ալյուր
Օրվա լրահոսը

Փորձը ցույց է տվել, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք խոչընդոտում են հանձնաժողովի բնականոն աշխատանքը. Արմեն Խաչատրյան

Ապրիլ 06,2023 18:44

Առաջարկվում է որպես հանցագործություն դիտարկել եւ քրեական պատասխանատվություն սահմանել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը կամ տեղեկություն չհայտնելը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի աշխատանքային քննարկման ժամանակ:

Կարեւորելով Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ օրենսդիրի կարեւորագույն գործիքակազմերից է նաեւ Քննիչ հանձնաժողովը:

Ըստ պատգամավորի՝ փորձը ցույց է տվել, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք խոչընդոտում են հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Արմեն Խաչատրյանը նշել է, որ նման հարցերն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն կա:

Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, հնչել են նաեւ առարկություններ, որոնք, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի, կքննարկվեն եւ հաշվի կառնվեն փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու եւ շրջանառության մեջ դնելու համար:

Պատգամավորը հավելել է, որ ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:

Քննարկմանը մասնակցել են իրավապահ մարմինների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:

ՀՀ Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930