Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոհեմական լուսանկարչուհին». այսպես են անվանել 20- րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարին

Ապրիլ 11,2023 11:58

Նա ծնվել է 115 տարի առաջ՝ 1908թ. ապրիլի 8-ին:

Ռուսաստանում ծնված և երկար տարիներ Լոնդոնում ապրած Իդա Քարը (Իդա Քարամյան) Բրիտանիայի ամենանշանավոր լուսանկարիչներից մեկն է, որը հայտնի է հատկապես անվանի արվեստագետների ու գրողների լուսանկարներով։

1957 թվականին առաջին անգամ այցելելով Հայաստան՝ Իդա Քարը շրջեց Հայաստանով և բազմաթիվ լուսանկարներ արեց, այդ թվում՝ լուսանկարելով Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, Տիգրան Պետրոսյանին, Արա Սարգսյանին, Գրիգոր Աղաբաբյանին… Նրա աշխատանքների մեծ մասը ներկայումս պահպանվում է Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում։

2019թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» թեմայով ցուցահանդեսում, ի թիվս հայտնի հայ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Յուսուֆ Քարշի, Արա Գյուլերի, Վլադիմիր Մուսայելյանի, Հարրի Կունդաքչյանի և այլոց, ներկայացվել էին նաև Իդա Քարի գործերը:


Նշելով, որ լուսանկարչությունը նախ եւ առաջ արվեստ է՝ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ընդգծել էր հայ լուսանկարչության հսկայական ավանդույթները և մեծ ներդրումը համաշխարհային լուսանկարչական արվեստի պատմության մեջ:
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930