Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ինքն է դա արել՝ Կապանում, ասելով, թե ինչ բանակցային ժառանգություն է ստացել»․ Հայկ Մամիջանյան

Ապրիլ 11,2023 21:12

«Հանրայնացրեք ձեր մասնակցությամբ բանակցային գործընթացները։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանն արդեն մի անգամ մի էջ հրապարակել է։ Ամեն անգամ ասում ենք ու նորից ենք ասում՝ պարոն Մամիջանյան, հանրայնացրեք։ Մենք կաշկանդված ենք որպես իշխանություն, ուստի դուք հանրայնացրեք»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Բայց մենք դրա կարիքը չունենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ինքն է դա արել՝ Կապանում ասուլիսի ժամանակ։ Նա հստակ ներկայացրեց, թե ինչ բանակցային ժառանգություն է ստացել։ Թող քաղաքացիները դա նայեն ու հասկանան, թե ինչ երանելի ժառանգություն էր դա։ Էլ չասեմ, որ համանախագահները դրանից հետո հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով կոնֆիդենցիալ փաստաթղթերը չհրապարակել։ Այ դա է մեր ու ձեր տարբերությունը․ մենք հասկանում ենք ինչն է կարելի հրապարակել։ Հետո խոսեցին ՌԴ ներկայացուցիչները՝ ասելով, որ Շուշին երբեք չի եղել բանակցային գործընթացի մեջ՝ որպես քննարկվող փոխզիջում։ Երբեք»։

Մամիջանյանը հավելեց․ «Նաեւ Ալիեւն է ասել, որ ըստ այն ժամանակ բանակցվող փաթեթների՝ Քարվաճառն ու Լաչինը երբեք չէին լինելու ադրբեջանական։ Սրանից ավելի էլ ի՞նչ հանրայնացում եք ուզում։ Հիշեցնեմ նաեւ, որ 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել  էր Ադրբեջանի նախագահի հետ՝ չստեղծել սահմանային լարում, որովհետեւ ինքը ներքաղաքական հարցեր ուներ։ Փաստացի, Ալիեւին բերին մեր վրա․․․Փաշինյանը նաեւ Սյունիքից զորքերի հետքաշման հրաման է տվել, որը հակասում է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930