Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը` «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագրով

Ապրիլ 19,2023 12:15

Հայկական գրադարանային ասոցիացիայի (ՀԳԱ) նախաձեռնությամբ ապրիլի 17-ից Հայաստանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը: Այն այս տարի կրում է «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը: Մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002թ.-ին: Շաբաթի շրջանակում միջոցառումներ են անցկացվում հանրապետության ազգային, մարզային, համայնքային, մասնագիտական ու բուհական գրադարաններում՝ համախմբելով իր շուրջը գրքի ու գրականության ջատագովներին:

Ազգային գրադարանային շաբաթն իր ուրույն դերն ունի գրադարանային համակարգի զարգացման, արդիականացման, նորարարական լուծումների տարածման, գրադարանների միջև փորձի փոխանակման ու գրադարանավարների կարողությունների ավելացման տեսանկյունից: Իրականացվող միջոցառումների շնորհիվ կրկին կարևորվում է գրքի ու գրադարանների դերն ու նշանակությունը հանրության զարգացման գործում, միևնույն ժամանակ՝ սևեռելով հանրության ուշադրությունը գրադարանային արդի խնդիրների լուծման և կարգավորման հարցերին:

Շաբաթի շրջանակում կանցկացվեն տարաբնույթ մշակութային հանդիպումներ, վարպետության դասեր, մարզային գրադարանների գրադարանավարները մասնագիտական հմտությունները բարելավելու դասընթացների մասնակից կդառնան: Շաբաթը նպատակ ունի նպաստելու նաև գրադարանների միջև նոր կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, համագործակցության նոր ձևաչափեր մշակելու գործընթացին:

Ազգային գրադարանային շաբաթը կավարտվի ապրիլի 23-ին, որը հայտարարված է որպես Ընտանեկան ընթերցանության օր:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930