Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Թամազյանը կարևորել է «Թեղուտ» լեռնահանքային համալիրի վերագործարկման անհրաժեշտությունը

Ապրիլ 20,2023 13:04

✅«Թեղուտ» ՓԲԸ-ի հրավերով Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն այցելել է լեռնահանքային համալիր: Աշխատանքային հանդիպմանը համայնքի ղեկավարին ուղեկցել են տեղակալ Արտուշ Աբելյանը և օգնական Արթուր Վարդումյանը:

✅Հանդիպելով ընկերության ղեկավար կազմի հետ` կողմերը քննարկել են ընկերության կարգավիճակին, համայնքի հետ համագործակցությանը և այլնին վերաբերող հարցեր:


✅Ընկերության տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ներկայացրել է ընկերության ներկա վիճակը և դրան առնչվող հարցերը, խոսել ֆինանսատնտեսական ռիսկերի և դրանց  կարգավորման տարբերակների մասին:

✅Արկադի Թամազյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, իր հերթին կարևորել է ընկերության վերագործարկման անհրաժեշտությունը, խոսել համայնք-ընկերություն կապի և դրա ամրապնդմանը նպաստող քայլերի մասին:
✅Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է ղեկավարների առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը խոսել են երկուստեք մտահոգությունների մասին:

✅Այնուհետև ընկերության ղեկավար կազմի հետ աշխատանքային խումբն իրականացրել է շրջայց համալիրի բացահանքի և ֆաբրիկայի տարածքում:

Ալավերդու Համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930