Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ արծաթե մեդալակիր

Ապրիլ 21,2023 22:20

Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային յոթերորդ օրն էլ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանի եւ Արա Աղանյանի փայլուն հաղթանակով։

Դավիթ Հովհաննիսյանը պոկեց  172 կգ, հրեց 205 կգ եւ երկամարտի 377 կգ-ով երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ միաժամանակ նվաճելով երեք ոսկե մեդալ առանձին մրցաձեւերում եւ երկամարտում։

Երկամարտի 364 կիլոգրամով Եվրոպայի անընդմեջ կրկնակի փոխչեմպիոն դարձավ  Արա Աղանյանը, որը նաեւ փոքր բրոնզ նվաճեց հրումում՝ 165 կգ, փոքր արծաթ՝ 199 կգ պոկումում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930