Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին

Ապրիլ 22,2023 23:21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից հատկացված միջոցներով: Մասնավորապես, պետբյուջեից տրամադրվել է 151 մլն դրամ:

Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է Վանանդ բնակավայր, որտեղ մասնավոր հատվածի կողմից իրականացվում է նուշի ինտենսիվ այգու հիմնման և ջրամբարի կառուցման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: «Վանանդ ագրո» ընկերությունը ձեռք է բերել 800 հեկտար հողատարածք, որի վրա արդեն իսկ հիմնվել է 360 հեկտար նուշի ինտենսիվ այգի: Կառուցվել է նաև 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է առաջիկայում կառուցել երկրորդ ջրամբարը և շարունակել այգու հիմնման աշխատանքները:

Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլրդ դրամ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը քաջալերում է ժամանակակից գյուղատնտեսության ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախագծերը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930