Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը դատապարտում է ոստիկանության աշխատակիցների կողմից «Պոլիգրաֆ»-ի թիմի և նրա այցելուների նկատմամբ դրսևորած գործելաոճը ՀՔԱՎ-ը դատապարտում է «Պոլիգրաֆ»-ի թիմի և նրա այցելուների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների գործելաոճը

Ապրիլ 24,2023 16:05

«Պոլիգրաֆի» թիմը հայտարարություն է տարածել ակումբում տեղի ունեցած ոստիկանական ռեյդի վերաբերյալ, նշելով.

«Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Պոլիգրաֆ»- թիմի և նրա այցելուների նկատմամբ դրսևորած նման գործելաոճը և կոչ անում իրավասու մարմիններին՝ միջոցառումները ձեռնարկել բացառապես օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝ խստորեն պահպանելով անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու  մարդկային վերաբերմունքը։

Միաժամանակ, իրավական աջակցություն տրամադրելու մեր պատրաստակամությունն  ենք հայտնում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած Պոլիգրաֆ թիմի անդամներին և այցելուներին, ևս մեկ անգամ ընդգծելով, որ մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և արժանապատվությունը անօտարելի արժեքներ են և պիտի լինեն պաշտպանված ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930