Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդներին արգելվել է բեմ բարձրանալ դրոշներով

Մայիս 05,2023 13:21

Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով: Այդ մասին Ասիայի առաջնության նախօրեին հայտարարել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

Ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդն ասել է, որ նման որոշման հանգել են անցյալ ամիս Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դրոշի այրման միջադեպից հետո:

«Մենք սպորտ ենք, մենք ներկայացնում ենք խաղաղություն, ոչ թե կռիվ ու վեճ այն մասին, թե ով է լավագույնը»,- ասել է Ջալուդը:

Ըստ այդ որոշման, այսուհետ դրոշները կերևան մեդալների հանձնման արարողության ժամանակ, բայց որպես պատկերներ էկրանի վրա, և ոչ մարզիկների ձեռքում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031