Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը Արայիկ Բաղդասարյանինն է»

Մայիս 05,2023 16:02 Share

«Որդիների Կանչ»-ը 2 օր է ուշքի չի գալիս այս լուրից…

Ցավով և սրտի մեծ կսկիծով տեղեկացանք, որ մեր Տիկին Գոհարի՝ ում ոստիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, որդու ԴՆԹ-ում կա համընկում…

Եկար ու ձիգ 3 տարիներ…ԴՆԹ-ի մի քանի փորձեր..

Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը հենց Տիկին Գոհարի տղա՝ Արայիկ Բաղդասարյանինն է։

Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաև քառօրյա պատերազմի մասնակից է։

Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտ. 28-ին, ԿԱՄԱՎՈՐ մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում, եղել է Ջոկի հրամանատար։

44-օրյա պատերազմում քաջաբար նահատակված հերոս, ԿԱՄԱՎՈՐ Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգստի արարողակարգը տեղի կունենա այսօր՝ Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում։

Հերոս Արայիկ Բաղդասարյանը վաղը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում…

Մենք լիահույս էինք չտեսնել Արայիկի անունը զոհվածների ցուցակում…, բայց 3 տարի անց այս բոթը կրկին տակնուվրա արեց մեր հոգիները…

Սա դժոխք է երկրի վրա, որը կարծես վերջ չունի…

«Որդիների Կանչ» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031