Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը «Միլանի» հետ խաղում «Ինտերի» մեկնարկային կազմում է

Մայիս 16,2023 23:03

Միլանի «Ինտերը» այսօր Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում սեփական հարկի ներքո ընդունում է «Միլանին»։

Թիմերի առաջին հանդիպումում «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով։ Երկրորդ գոլը խփել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը նաեւ ճանաչվել էր այդ հանդիպման լավագույն խաղացողը։

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմեոնե Ինձագին արդեն հրապարակել է այսօրվա խաղում թիմի մեկնարկային կազմը, որտեղ նշված է նաեւ Հենրիխ Մխիթարյանի անունը։ Առաջին րոպեներից  խաղադաշտում կլինեն Անդրե Օնանան, Դենզել Դումֆրիսը, Մատտեո Դարմիանը, Ֆրանչեսկո Աչերբին, Ալեսսանդրո Բաստոնին, Ֆեդերիկո Դիմարկոն, Հական Չարխանօգլուն, Հենրիխ Մխիթարյանը, Նիկոլո  Բարելլան, Լաուտարո Մարտինեսը եւ Էդին Ջեկոն։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031