Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել Շարժայում

Մայիս 18,2023 17:24

Միացյալ Արաբական Էմիրություններում մեկնարկել է շախմատի 6-րդ Sharjah Masters միջազգային մրցաշարը, որին ավանդաբար մասնակցում են Հայաստանի ներկայացուցիչները:

Ուժեղագույնների խմբում հանդես եկող մեր չորս գրոսմայստերներից առաջին տուրում հաղթել է միայն Շանթ Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը միավորը կիսել են:

Challangers խմբում Մարիամ Մկրտչյանը սպիտակներով առավելության է հասել տեղացի մրցակցի նկատմամբ, իսկ Էմին Օհանյանը ոչ-ոքի է արել ղազախստանցի Արտյոմ Բոգդանովի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031