Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքի ժողովուրդն ինձ չի վստահում, չեմ մնա պաշտոնին»․ Ռոբերտ Ղուկասյան

Հունիս 06,2023 13:50

«Ես Սյունիքի մարզում եմ եւ եթե մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքի մարզի բնակչությունը գտնում է, որ ես չեմ կարող իրենց օգնել կամ ՕԳԳ-ս չի բավականացնում, մեկ վայրկյան չեմ մնա այդ պաշտոնին»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նա հավելեց․ «Ես վստահ եմ, որ Սյունիքի մարզում թե համայնքի ղեկավարները եւ թե բնակիչները գնահատում են իմ աշխատանքը դրական, այլապես ես ամեն օր շրջում եմ գյուղերում, դա կնկատեի։ Եթե ես տեսնեմ, որ չկա այդ վստահությունը, բնականաբար, մեկ վայրկյան չեմ մնա այնտեղ»,- ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ Սյունիքից արտագաղթ չկա, բոլորն ապրում են իրենց տներում։ «Եվ ես շատ շնորհակալ եմ մեր բնակչությանը, որ այդ ամենը շատ լավ գիտակցում են, որովհետեւ դա իրենց տունն է, իրենց հայրենիքն է, պետք է մնան ու զարգացնեն։ Արտագաղթ, փառք Աստծո չկա, սա առիթ է, որ նորից շնորհակալություն հայտնեմ մեր ժողովրդին, որ այդքան միասնական ու ամուր եղան, որովհետեւ, այո, Սյունիքը շատ ծանր փուլ է անցել։ Շատ կարեւոր էր բնակչության եւ բարոյահոգեբանական վիճակը, եւ ձեռք ձեռքի բռնելը։ Այս իմաստով Սյունիքը շատ լավ օրինակ ցույց տվեց՝ անկախ ամեն ինչից լինել միասնական, ամուր եւ մեր թշնամիներին առիթ չտալ՝ եւս մեկ անգամ մեզ թիրախավորելու»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930