Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրասնոդարը» լռում է Սպերցյանի տրանսֆերի մասին, իսկ Նորայր Զախարյանը հերքում է որդու՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրը

Հունիս 09,2023 20:44

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ամստերդամի «Այաքսը» պաշտոնապես դիմել է «Կրասնոդարի» ղեկավարությանը՝ ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը գնելու առաջարկով։ Սակայն ակումբում հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկության իսկությունը։ Ակումբի մամուլի քարտուղարը այդ առիթով ԶԼՄ-ների հարցմանը պատասխանել է․ «Այաքսը» Սպերցյանի հարցով առաջարկ է արել «Կրասնոդարի՞ն»։ Մենք տրանսֆերների մասին լուրերը չենք մեկնաբանում»։

Իսկ ահա Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայրը, ստիպված է եղել անձամբ հերքել որդու՝ Թուրքիայի առաջնություն տեղափոխվելու մասին ապատեղեկատվությունը եւ լուրը, իբր, իր ընտանիքը դրան արդեն չի առարկում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930