Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes Sprinter-ը բախվել է վերամբարձ կռունկին. կան վիրավորներ

Հունիս 13,2023 10:04

Հունիսի 13-ին, ժամը 06։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ․ Ի)․ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք։

 


Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել երեք արգելափակված քաղաքացու, տուժածներ Է. Ա.-ին (ծնված 1994 թ․), Թ․ Տ․-ին (ծնված 1969 թ․), Լ․ Խ․-ին (ծնված 2005 թ․), Մ․ Բ․-ին (ծնված 1994 թ․), Դ․ Կ․-ին (ծնված 1997 թ․), Է․ Հ․-ին (ծնված 1992 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1992 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային և սահմանազատել տարածքը։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930