Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից։
ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունը
– Դատապարտում է ադրբեջանական ահաբեկչական ու ցեղասպանական քաղաքականությունը, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը,
– Կոչ է անում Հայաստանի և Արցախի քաղաքացիներին ոտքի կանգնել և դեմ գնալ այս անմարդկային ու հակահայկական գործողություններին, որի հասցեատերերը ակնհայտ են։ Մենք միասին կարողանալու ենք բացել արգելափակված ճանապարհը և միացնել Արցախը Հայաստանին:
Կարդացեք նաև
– Դիմում է միջազգային հանրությանը, ՄԱԿ, ԵՄ, ԿԽ միջազգային կառույցներին, ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկրներին աջակից դառնալ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի պաշտպանման գործում:
-Շարունակում է հավատարիմ մնալ Բերձորի (Լաչինի) միջանցքով ՄԱԿ հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքագրված հումանիտար բեռների Արցախ փոխադրման, միջանցքի ապաշրջափակման, դրա անխափան գործելու երաշխիքների ձեռքբերման օրակարգին։
ԲԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ