Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա. Սենատոր Մենենդես

Օգոստոս 01,2023 12:59 Share

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որպես փրկօղակ ծառայեց Լեռնային Ղարաբաղին այն բանից հետո, երբ Ադրբեջանը կտրեց հիմնական սննդի և դեղորայքի վերջին աղբյուրը»: Այս մասին «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

«Ավելի քան 7 ամիս է անցել Ադրբեջանի շրջափակումից, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա»,- հավելել է սենատորը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել