Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը և Վիկտորինը քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Օգոստոս 04,2023 16:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: