Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջափակման պայմաններում ձմռանը պատշաճ նախապատրաստվելու նպատակով մեկնարկել է 1000 փայտի վառարանների պատրաստման ծրագիրը

Օգոստոս 08,2023 20:49 Share

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատն», անկախ բոլոր խոչընդոտներից ու դժվարություններից, շարունակում է իր գործունեությունն` ի նպաստ ազատ, անվտանգ, երջանիկ հայկական Արցախի:

Ճակատն ունի հենասյունային 8 խումբ, որում ներգրավված 82 հիմնադիր անդամ ամենօրյա ռեժիմով, տարբեր ձևաչափերով քննարկում է երկրի առջև ծառացած բազում  խնդիրները՝ լուծումներ գտնելու եւ ընթացքավորելու նպատակով:

🔶Այդ խմբերն են`

🔸«Սուբյեկտայնություն»,

🔸 «Տնտեսություն և ենթակառուցվածքներ», 🔸«Անվտանգություն»,

🔸«Պետական կառավարում և ֆինանսներ»,

🔸 «Գաղափարախոսություն, մշակույթ և կրթություն»,

🔸«Սոցիալական և առողջապահական ոլորտ, հետադարձ կապ»,

🔸«Հանրության համախմբում և տեղեկատվական պատերազմ»,

🔸«Հայկական աշխարհ»:

Խմբերի աշխատանքներին առցանց եղանակով մասնակցում են նաեւ ճանաչված փորձագետներ ՀՀ-ից եւ արտերկրից:

🔶Աշխատանքային խմբերի մշակման փուլում են գտնվում շուրջ 10 ռազմավարական եւ երկարաժամկետ լուծում ապահովող նախագծեր, իրականացման փուլում է կարճաժամկետ եւ  հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ավելի քան 20 ծրագիր:

🔸Վերջիններից է, մասնավորապես,

ձեռք բերված էլեկտրամոբիլով առողջապահական նպատակների համար քաղաքացիների կանչերի սպասարկումը (մեկ շաբաթվա կտրվածքով սպասարկվել է շուրջ 200 կանչ):

🔸Շրջափակման պայմաններում ձմռանը պատշաճ նախապատրաստվելու նպատակով մեկնարկել է 1000 փայտի վառարանների պատրաստման ծրագիրը:

🔸Պատմամշակութային ժառանգությանը տեր կանգնելու եւ ապագայի հանդեպ հավատն անսասան պահելու խորհուրդ ունի նախորդ շաբաթ մեկնարկած «Հակոբավանքի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս վանքի տարածքում իրականացվում են մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաեւ հնագիտական պեղումներ՝ Վարդգես Սաֆարյանի ղեկավարությամբ:

🔸Ընթացքի մեջ է նաեւ Հաթերք գյուղում թաքստոցների կառուցման նախագիծը։

🔸Իրականացվել են եւ ընթացքի մեջ են նաեւ մի շարք կրթական, մշակութային եւ ուսումնամարզական ծրագրեր, որոնց շահառուների թիվն անցնում է 200-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031