Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը պատրաստ է համագործակցել Արցախի նոր իշխանությունների հետ և ամեն ինչ անել, որպեսզի Արցախը հաջողի

Սեպտեմբեր 09,2023 13:56 Share

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը շնորհավորում է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Արցախի Հանրապետության համար այս բարդ ու ճակատագրական փուլում երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելը չափազանց մեծ պատասխանատվություն է և այն պահանջելու է անսահման նվիրում, ջանք ու ծանր աշխատանք:

Մենք համոզված ենք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատը, ժողովրդի մեջ իշխանության նկատմամբ վստահության վերականգնումը, ճիշտ առաջնորդությունը, հօգուտ Արցախի ու արցախահայության միգուցե ոչ հեշտ, բայց ճիշտ որոշումների կայացումը կօգնեն նոր թիմին  հաղթահարել մեր երկրի համար այս ճակատագրական փուլը:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն իր կողմից հայտարարված սկզբունքների շրջանակում պատրաստ է համագործակցել Արցախի նոր իշխանությունների հետ և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի նորընտիր նախագահը ու նրա հետ միասին` Արցախը հաջողի:

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930