Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի որոշ տարածքներում արձանագրվել են «խոզերի աֆրիկական ժանտախտ» հիվանդության օջախներ

Օգոստոս 08,2023 22:34 Share

Ի գիտություն անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց

✔️ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում և պահանջում է կենդանիների և մսի վաճառք իրականացնող տնտեսավարողներին նշված ապրանքների իրացումը պարտադիր  իրականացնել պահանջվող ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ՝ տեղեկանք համայնքի ղեկավարից՝ կենդանու պատկանելության մասին և տեղեկանք համայնքը սպասարկող անասնաբույժից, որը տրվում է կենդանու՝ նախասպանդային և հետսպանդային զննության իրականացումից հետո:

✔️Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանրապետության որոշ տարածքներում արձանագրվել են «խոզերի աֆրիկական ժանտախտ» հիվանդության օջախներ, ուստի կոչ ենք անում խստիվ պահպանել խոզի մսի իրացման բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը, ներառյալ վերը նշված փաստաթղթերի առկայությունը՝ հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

✔️Առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի կենդանիների ու մսի վաճառքը հղի է ազգաբնակչության առողջության համար մի շարք վտանգներով, ուստի հորդորում ենք սպառողներին նախքան մսի ձեռքբերումը պահանջել վաճառողից համապատասխան տեղեկանքների առկայությունը:

✔️Իրազեկում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում, վառելիքի սղությամբ պայմանավորված, հարյուր տոկոս պետական մասնակցությամբ գործում է «Պրոդսերվիս» ՓԲԸ, որը կազմակերպում է համայնքներից գյուղատնտեսական մթերքների, այդ թվում՝ մսի ձեռքբերման ու մայրաքաղաքի բնակչությանը մատակարարման աշխատանքները:

✔️Ուստի կենդանիների և մսի վաճառք իրականացնող տնտեսավարողները լրացուցիչ հոգսերից խուսափելու նպատակով կարող են վաճառքն իրականացնել նշված ընկերության միջոցով:

❗️Զգուշացում. առանց պահանջվող ուղեկցող փաստաթղթերի կենդանիների և մսի իրացում իրականացնողները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031