Լրահոս
Օրվա լրահոսը

 «Little Big» խումբը չեղարկել է իր օգոստոսի 12-ի համերգը Հայաստանում

Օգոստոս 10,2023 22:40

«Little Big» խումբն անվտանգության նկատառումներով չեղարկել է իր օգոստոսի 12-ի համերգը Հայաստանում․ «Կազմակերպիչները չեն կարող երաշխավորել, որ միջոցառումը կկայանա առանց միջադեպերի»։

Հիշեցնենք, որ դժգոհություններ էր հարուցել խմբի մենակատար Իլյա Պրուսիկինի լուսանկարը, որում նա քահանայի հագուստով՝ քրիստոնեական խաչը օգտագործել էր որպես անվաչմուշկ։

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն այս առնչությամբ հիշեցնում է․ «1257 քաղաքացի (այս պահին 2076) ընդամենը 1 օրում միաբանվելով` Գլխավոր դատախազին 09.08.23թ.-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել:

Արցախում մեր հայրենակիցների շրջափակման պարագայում սա կարող էր առաջին հայացքից թվալ մի աննշան հարց: Սակայն մեր ընդհանուր հոգևոր վիճակից է մեծապես կախված մեր նյութական կյանքի ընթացքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031