Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկային համակարգի նախկին աշխատակից մարզպետը հայտարարագրել է 2 հողամաս, 2 բնակելի տուն, հողին ամրակցված 3 անշարժ գույք. «Ժողովուրդ»

Օգոստոս 15,2023 10:23

Բանկային համակարգի նախկին աշխատակիցներից մեկն էլ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է, որն իր աշխատանքային կարիերայի ընթացքում մեծ ունեցվածք է դիզել։

Մուրադյանը մարզպետ դարձել է 2023 թվականի հունվարի 27-ին: Մինչ այդ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, սակայն դրանից առաջ գրեթե 6 տարի աշխատել է Շիրակի մարզպետարանում տարբեր պաշտոններում։

Մարզպետը հայտարարագրել է 2 հողամաս Շիրակի մարզի Ամասիա քաղաքում, 2 անհատական բնակելի տուն՝ մեկը՝ Գյումրի քաղաքում, մյուսը՝ Ամասիա քաղաքում, և 3 հողին ամրակցված անշարժ գույք՝ մեկը՝ Գյումրի, մյուսը՝ Ամասիա քաղաքներում։

2016 թվականին Մուրադյանը գնել է 2008 թվականի VAZ մեքենա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031