Լրահոս
Օրվա լրահոսը

Քամու հետևանքով Երևան, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ

Օգոստոս 19,2023 10:57

Օգոստոսի 18-ին, ժամը 18։20-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Շիրակի և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններում, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են վնասված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների և արտաքին լուսավորման սյուների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031