Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք՝ ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների հիշատակին

Օգոստոս 23,2023 17:46

Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր մասնակցել են ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և 1804-1813 թթ․ ռուս-պարսկական պատերազմում նրա հետ զոհված հայ և ռուս զինվորների հուշակոթողի մոտ տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողությանը:

Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին վեր խոյացող և հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանի մոտ տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Հայ առաքելական և ռուսական ուղղափառ եկեղեցիների հոգևոր հովիվներ, Սպիտակի քաղաքային իշխանության, ռուսական համայնքի, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, հյուրեր:

Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության հնչել են ՀՀ և ՌԴ պետական օրհներգերը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսների հիշատակը, կատարվել է հոգեհանգստի կարգ, ներկաները հանդես են եկել օրվա խորհրդի մասին ելույթներով:

«Բոլորս գիտենք, որ 1804 թվականին այս տարածքում 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում: Ամեն տարի այս օրը մենք ձեզ հետ միասին այցելում ենք հուշարձանին՝ ի նշան փոխադարձ բարեկամության և հարգանքի: Այս կերպ մենք վերահաստատում ենք մեր միասնականությունը և այն, որ մեր բարեկմությունը հարատևելու է: Թող աշխարհում խաղաղություն լինի և մեր բարեկամությունն ու համագործակցությունը ամուր լինի՝ ի նպաստ մեր երկրների զարգացման», – ասել է Ա. Գրիգորյանը:

Ներկաները ծաղկեպսակներ են տեղադրել և ծաղիկներ խոնարհել հուշակոթողին:

Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031