Լրահոս
Օրվա լրահոսը

Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը երկրորդ դուստրն են ունեցել

Օգոստոս 23,2023 21:30

Ամերիկահայ միլիարդատեր, Reddit օնլայն հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը եւ թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսը երկրորդ դուստրն են ունեցել։ Նորածնին կոչել են Ադիրա Ռիվեր։

«Ուրախ եմ հայտարարել, որ մեր ընտանիքը միավորում է սերը, նորածին ու առողջ մեր աղջնակն ու երջանիկ մայրը։ Շնորհակալություն, Սերենա։ Դու ինձ մեկ անգամ եւս անչափելի նվեր արեցիր։ Դու ամենալավն ես։ Շնորհակալություն ամբողջ բժշկական անձնակազմին, որը հոգ է տարել կնոջս եւ դստերս մասին»,-ասել է Ալեքսիսը։

Ալեքսիսը եւ Սերենան մեծացնում են նաեւ իրենց առաջնեկին՝ Օլիմպիային, որը լույս աշխարհ է եկել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031