Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման, դա ընդդիմության օրակարգն է, որը կարծում եմ՝ ճիշտ չէ հիմա քննարկել»․ Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 04,2023 16:50

«Դուք տեղյա՞կ եք, որ սա Երեւան քաղաքի ընտրություններն են։ Իսկ Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշման վերաբերյալ խորհրդարանում բազմիցս խոսել ենք, այլ տեղերում խոսել ենք։ Հիմա Երեւանի քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման, դա ընդդիմության օրակարգն է, որը կարծում եմ ճիշտ չէ հիմա քննարկել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը Շենգավիթ վարչական շրջանում մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին։

Դիտարկմանը, որ իրենց թեկնածու Տիգրան Ավինյանը քաղաքական ելույթ ունեցավ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մեր թեկնածուն կարող է խոսել այն բաների մասին, որոնք այդ պահին կգտնի ճիշտ։ Այո, կարող ենք քաղաքական ելույթներ ունենալ, բայց դա չի նշանակում, որ ես երկու օր առաջ հարցազրույց եմ տվել, հիմա նորից պետք է նույն հարցերին պատասխանեմ»։

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Թեկնածուների մեծ մասն իրենցից մարիոնետ են ներկայացնում, 14 մասնակից կա, հանած 1, 2, 3-ին, մնացած բոլորն աշխարհաքաղաքական վեկտոր են առաջ տանում, մեծ մասամբ ցավոք սրտի մարիոնետի կարգավիճակ ունեն։ Բայց վստահ եմ, որ երեւանցիները եւ մեր քաղաքացիներն ամեն ինչ շատ լավ տարբերում են»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930