Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն օտարում է Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի շենքը

Սեպտեմբեր 07,2023 11:08

Կառավարությունը «Ռենշին» ՍՊԸ-ին է օտարում Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի շենքը։ Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության նիստի այսօրվա օրակարգում։

Ըստ որոշման նախագծի՝ «Ռենշին»-ի ներկայացրած ներդրումային ծրագրով նախատեսվում է «Հայփոստ»-ը վերածել Համաշխարհային առեւտրի կենտրոնի (World Trade Center (WTC):

Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն դոլար։ «Ռենշին»-ը նախատեսում է մեկնարկային փուլում ներդնել շուրջ 211,553,497 մլն դոլար, ակնկալվում է, որ կստեղծվի 10 հազար աշխատատեղ։

Նախագծում նշված է, որ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 10, 949, 260, 000 դրամ, որից ԲՏԱ նախարարությանը պատկանում է 6, 788, 000, 000 դրամ, Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ 4 161 260 000 դրամ։ Շենքն օտարվում է «Հայփոստ» ՓԲԸ՝ 30.18 %, կառավարություն՝ 19.82 %, ներդրող՝ 50% սկզբունքով:

Որոշման նախագծով սահմանված է, որ ստեղծվելու են կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների համար, համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ ստարտափների, նախաձեռնությունների եւ գործարար ակտիվության ծավալելու համար․ «Ծրագրի նպատակներից է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձեւավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ, և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։ Համայնքում իրականացվելիք կանաչ շինարարությունը եւ ճարտարապետությունը ուղղված կլինեն նվազեցնելու կամ մեղմելու շենքերի եւ շինությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ այդ ընթացքում շինությունները պահելով հարմարավետ, առողջության համար անվտանգ եւ դիմացկուն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930