Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը կոչ է արել Բայդենին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կանխելու նոր ցեղասպանությունը

Սեպտեմբեր 08,2023 22:03

Քիմ Քարդաշյանը Rolling Stone պարբերականում հոդված է հրապարակել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին օգնելու կանխել ևս մեկ ցեղասպանություն, այս անգամ Արցախում:

«Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք, և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- գրել է Քարդաշյանը:

Նա նկարագրել է Ադրբեջանի գործողությունները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը և շարունակել.

«Անհատների, կառավարությունների և կառավարական կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի և Եվրամիության հավաքական լռությունը կամ անգործությունը հավերժացրել է ճգնաժամը: Ամեն անցնող օրվա հետ ավելի շատ կյանքեր են վտանգի տակ դրվում։ Ամերիկյան հարկատուների դոլարներն այժմ հեշտացնում են այս վարքագիծը՝ օտարերկրյա օգնություն տրամադրելով նավթով հարուստ երկրին: Տնտեսական պատժամիջոցների, Ադրբեջանին օտարերկրյա օգնության դադարեցման, Ադրբեջանում միջազգային իրադարձությունների (օրինակ՝ համերգների ու սպորտային միջոցառումների, ինչպիսիք են ֆուտբոլը և Ֆորմուլա 1-ը)  բոյկոտման և միջազգային դատարաններում դատավարությունների միջոցով մենք կարող ենք համատեղ արդյունքի հասնել, բայց այս գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում, իսկ ժամանակը սպառվում է: Որպես քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում առաջնորդներին, ինչպիսիք են նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինկենը և նրանց գործընկերները, որպեսզի անհապաղ դիրքորոշում ցուցաբերեն: Նրանք պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ առանց նախապայմանների բացելու միջանցքը»,- գրել է Քարդաշյանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930